Բռնությունը մեզ համար մերժելի է. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանում շարունակվում է նախօրեին տեղի ունեցած միջադեպի պատճառով հետաձգված նիստը։
«Բռնությունը մեզ համար մերժելի է և՛ նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս՝ լինի ֆիզիկական բռնություն, թե խոսքով։ Ուղղակի անընդունելի է և միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որևէ դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին միջադեպ տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, ինչը շարունակվեց նաև դահլիճից դուրս։
Քաղաքապետն ասաց, թե երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ինքը չի նայելու, թե որ խմբակցության ավագանին է, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու:
«Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ 3 զգուշացում տալ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին», - ասաց Ավինյանը։