«Չի ներվելու»․ Տիգրան Ավինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնությունը մեզ համար մերժելի է և՛ նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս՝ լինի դա ֆիզիկական բռնություն, թե խոսքով։ Ուղղակի անընդունելի է և միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որևէ դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա:
Այս մասին հրավիրված ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։
«Երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու, թե որ խմբակցության ավագանին է. բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու:
Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ 3 զգուշացում տալ՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին»,-նշեց Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։