Լիլիթ Մակունցը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման ուղիները
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային Բանկի Խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ Գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։
Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ առաջնահերթությունների հիման վրա համագործակցության խորացման ուղիները: