Բաքուն պատրաստ է Երևանի հետ ուղիղ բանակցությունների, այդ թվում` սահմանին հանդիպման. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»։
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է խորհրդակցություն պետական սահմանին, որտեղ քննարկվելու է խաղաղ գործընթացը։