ՍԴ նախագահը հյուրընկալել է ավագ դասարանների մի խումբ աշակերտների
Նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի և Կոտայքի մարզի Քասախի Ռ. Գևորգյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնց հետ հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Բարձր դատարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը Հայաստանի Հանրապետության սահմանադրական ժողովրդավարության համակարգում, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությանն ուղղված առանցքային գործառույթները, Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, պատասխանել երիտասադներին հետաքրքրող մի շարք հարցերի։
Ճանաչողական այցի շրջանակներում երկու դպրոցների սաները շրջել են Սահմանադրական դատարանում։