Մեկ օրում՝ 14 ՃՏՊ․ 17 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 9-ական, կաշառակերության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարելուց խուսափաելու, թմրամիջոցի մաքսանենգության ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: