Ամենաերկար ձեռքսեղմումը. Հայ և թուրք դերասանները ռեկորդ են սահմանել
Կիրակի օրը, Թբիլիսիում Երեւանի մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Հաջինյանն ու 35-ամյա թուրք դերասան Դենիզ Բարիշը ձեռքսեղմումի տևողության համաշխարհային ռեկորդ են սահմանել: Այս մասին գրում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
Դերասանների ձեռքսեղմումը տևել է 43 ժամ: Ձեքսեղմումը սկսվել է դեկտեմբերի 6-իմ, ժամը 20:40-ին և ավարտվել դեկտեմբերի 8-ին ժամը 15:40 –ին:
Նրանք հայտնել են, որ իրենց լավ են զգում, թեև մի փոքր հոգնած են: Մասնակիցներին թույլ է տրվել երբեմն նստել, նաև հաճախակի նրանց շոկոլադ են տվել: