Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Պիստորիուսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության համար։
«Ուրախ եմ հանդիպել իմ գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսին։ Շնորհակալություն Բունդեսվերին 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի համար, որը պետք է ամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը մինչև ձմեռ», - գրել է Ումերովը X սոցիալական հարթակում։
Նա նշել է, որ ռազմական օգնության փաթեթը ներառում է նաև 10 Leopard1 տանկեր։
Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Բորիս Պիստորիուսը նաև բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Glad to meet my