Հրդեհ՝ տներից մեկին կից հացատան տանիքում
Նոյեմբերի 21-ին, ժամը 01։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեսրոպ Մաշտոց փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։09-ին, մարվել՝ 03։55-ին։
Այրվել են հացատան տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), տներից մեկի տանիքի ազբոշիֆերը, փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և մյուս տան տանիքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):