ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել բանակցություններում, նման պատրաստակամություն է տեսնում նաև այլ երկրների կողմից. Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա նաև նշել է՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն հարցերը քննարկեն և լուծեն՝ ի շահ տարածաշրջանի։
«Մենք ուրախ կլինենք մեր դերն ունենալ այդ բանակցություններին նպաստելու գործում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այլ երկրներ առաջարկում աջակցել այդ բանակցություններին։ Կարծում ենք՝ կարևոր է, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,- ասել է Մեթյու Միլլերը։
Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել: