Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, նրան եկել ու տարել են ԱԱԾ-ից: «Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են ձերբակալել: Որպես վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հրավիրել են ենթակաների հետ կապված որոշ հարցեր տալու», ասել է Կոստանյանը: