Բաքուն հայտարարում է «Զանգեզուրի միջանցքում» անցակետեր տեղադրելու մտադրության մասին
Ադրբեջանը կրկին շրջանառում է «Զանգեզուրի միջանցք» նախագիծը և նախատեսում է Աղբանդում անցակետ կառուցել։
Այս մտադրության մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
«Զանգեզուրի միջանցքում աշխատանքներ են տարվում՝ ներառյալ անցակետերի մշակումը։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո, կսկսվի շինարարական գործընթացը», ասել է Շահին Բաղիրովը։
Խոսքը Զանգելանի շրջանի Աղբանդում անցակետի կառուցման մասին է։
Ավելի վաղ Աղբանդի տարածքում սկսվել էր կամրջի շինարարությունը, որը Նախիջևանն ու Ադրբեջանը կկապի իրար Իրանի տարածքով։