Այդ կնոջ պահվածքն ադեկվատ չէր. ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ «Մերգելյան» այգում Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։
«Այդ կնոջ պահվածքն ադեկվատ չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ «Մերգելյան» այգում Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։
Օրերս Փոստանջյանը լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել եւ ահազանգել, որ «Մերգելյան» այգում ՀՈԱԿ-ի աշխատակիցները կանաչ ծառեր են հատում։
Փոստանջյանը նաեւ իրավապահներին հաղորդում է ներկայացրել, թե տվյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու տնօրենը իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքից վերցրել բջջային հեռախոսը եւ կանաչ ծառեր հատել։
Այս առնչությամբ Արմեն Բեգոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն են ոստիկաններ կանչել Փոստանջյանին այդ տարածքից հեռացնելու համար․ «Այդ տիկինը իմ եւ աշխատակիցների հասցեին ասում էր՝ թուրքեր եք, սադիստներ եք, գազաններ, հինգ հազար դրամանոց թուրքի ճտեր եք, հինգ հազար թուրքական լիրա են ձեզ տվել, դրա համար եկել եք ծառերը կտրում եք, որ թուրքերի համար տեղ բացեք։
Շատ վիրավորական բաներ էր ասում։
Այսպիսի անադեկվատ արտահայտություններ էր անում։ Իրեն ոչ ոք չի նեղացրել։
Ես պահանջել եմ թեկուզեւ իր անվտանգության համար տարածքը լքի, որովհետեւ ծառերի էին հատվում, էտվում, կարող էր ընկներ իր վրա։ Նա չէր ենթարկվում»։
Կարդացեք նաև «Սա որակում եմ՝ ուղղակի հանցագործ վերաբերմունք Երեւանի կանաչ տարածքների հանդեպ» 14:30 20.11.2023 Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել իրավապահներին, որ «Մերգելյան» այգում ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցներն իրեն հարվածել են, հայհոյել ու կանաչ ծառեր հատել Բեգոյանի ներկայացմամբ՝ ոստիկանները պարբերաբար Փոստանջյանին դուրս էին հանում տարածքից․«Ոստիկանների նյարդերն էլ էին տեղի տալիս։ Հանրությունն էլ գիտի Զարուհի Փոստանջյանի պահվածքը։ Ես նման բան չեմ տեսել, որ հեռախոսը ձեռքից խլել են»։ ՀՈԱԿ-ի ղեկավարի վ ստահեցմամբ՝ «Մերգելյան» այգում հատվել են մոտ 30 չոր ու վթարային ծառերը․«Դրանք թեքված էին, շրջվելու վտանգ կար։ Դրանց փոխարեն տնկվելու է 76 խիստ արժեքավոր տարբեր տեսակի ծառ՝ եղեւնի, հուդայածառ, կաշտան, ուռի եւ այլ։ Մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են տնկվելու»։