Սահակաշվիլին ստանձնել է ընդդիմադիր ամենամեծ կուսակցության քաղխորհրդի ղեկավարումը
Սահակաշվիլին ստանձնել է իր հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի ղեկավարումը․
«Ես ինձ վրա եմ վերցնում քաղաքական պատասխանատվությունը, որպեսզի քաղխորհուրդ վերադառնան մեր բոլոր փորձառու մարտիկները։ Շատ վաստակաշատ մարդիկ, չգիտես ինչու, դուրս մնացին դրանից։
Ինձ վրա եմ վերցնում քաղխորհրդի համակարգումը, ղեկավարումը, որպեսզի կուսակցությունը վերաինտեգրվի և բաց լինի այլ կապերի և այլ մարդկանց համար։ Մենք պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել, շատ արագ տեմպերով առաջ շարժվել», – դատական նիստին հայտարարել է նախկին նախագահը։