Թուրք տղամարդը, Իսրայելի դրոշն անարգելով, սպառնում է ինքնասպան լինել
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում արտակարգ դեպք է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։
Փողոցում թուրք տղամարդը՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, իսկ Իսրայելինը՝ ոտքերի տակ, սպառնացել է ինքնասպան լինել իր ձեռքում եղած ատրճանակով:
Նշվում է, որ տղամարդը դեպքի վայր է ժամանել մեքենայով, իսկ մեքենայից իջնելիս՝ ոտքի տակ առել Իսրայելի դրոշն ու ատրճանակն ուղղել սեփական գլխին:
Տղամարդուն զինաթափելու համար տարվող աշխատանքներին մասնակցում են մեծ թվով ոստիկաններ: Դեպքի վայր է մեկնել նաև շտապօգնության բրիգադ: Ոստիկանները փորձում են տղամարդուն համոզել վայր դնել ատրճանակը:
Նշենք, որ Թուրքիայի բնակչության շրջանում հակաիսրայելական կրքերը բորբոքվել են հոկտեմբերի 7-ից ի հետո, երբ Իսրայելը սկսել էր ռմբակոծել Պաղեստինի Գազայի հատվածում բնակվող քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները:
Տեսանյութը՝ այստեղ։