Դատախազությունը՝ Պողոսյանի ձերբակալության մասին
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Մոսկվայի Տվերսկայա փողոցում ձերբակալվել է և շուտով պետք է արտահանձնվի Հայաստանին։
Հիշեցնենք, որ Պողոսյանի դեմ քրեական գործեր կան հարուցված, ՀՀ դատախազությունը դիմել էր Ռուսական կողմին՝ Պողոսյանին արտահանձնելու խնդրանքով, սակայն մերժում ստացել։
Փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, սակայն մեզ փոխանցեցին, որ այս պահին չեն մեկնաբանում այդ տեղեկությունը։