Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պոոսյանը։ Այս մասին գրում են ռուսական աղբյուրները։
Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Mash Տելեգրամ ալիքի տեղեկություններով, նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։
«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-գրել է աղբյուրը։