Թեժ գիծը պատրաստ է ընդունել զանգերը և սպասարկել Երևանն ամբողջությամբ
Երևանի քաղաքապետարանի քարտուղարության ղեկավար Լիլիթ Յավրյանը տեղեկացրել է, որ դեռևս հունիս ամսին երևանցիներին խոստացվել էր, որ քաղաքն ունենալու է թեժ գծի մեկ միասնական համակարգ, և երևանցին, զանգահարելով 105, ստիպված չի լինելու կապ հաստատել վարչական շրջանների կամ ենթակա կառուցվածքների հետ:
«Այսօր վստահաբար կարող եմ զեկուցել, որ բաժինը պատրաստ է ընդունել այդ զանգերը և սպասարկել Երևանն ամբողջությամբ: Հաջորդ շաբաթ արդեն կտրվի գործառույթի մեկնարկը»,- ասել է նա գործակարգավարական նիստում: