«Այդպիսի հիմար լրագրողների ես երբեք չեմ հանդիպել». Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը՝ ադրբեջանցի լրագրողների մասին
Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում Բելգիայից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:5) Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բյազիին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հարցրել են. «Կկարոտե՞ք ադրբեջանցի լրագրողներին, երբ հեռանաք Ադրբեջանից»:
«Իհարկե, ոչ: Այդպիսի հիմար լրագրողների ես երբեք չեմ հանդիպել,- Դե Բյազիի խոսքերն է մեջբերում բելգիական մամուլը։ - Նրանք ուղղակի հիմար են: Նրանք ոչինչ չեն կարողանում անել և հիմար հարցեր են տալիս։ Նրանք ամբողջովին մոռացել են մեր տնային խաղերը Ավստրիայի, Շվեդիայի և Բելգիայի հետ։
«Ֆիատ»-ով անհնար է առաջ անցնել «Ֆերարի»-ից: Դա իմ մեղքը չէ։ Այս ընտրական արշավում մենք դեռ ավելիին ենք հասել, քան սպասվում էր: Եթե խաղում ես Բելգիայի՝ «Ֆերարի»-ի մակարդակի թիմի դեմ, չես կարող հաղթել, եթե քոնը «Ֆիատ» է»: