30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան
Երևան քաղաքի ավտոբուսների շարժակազմը շուտով կհամալրվի ևս 30-ով։ Այն ընկերությունը, որն արդեն մատակարարել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի 150 ավտոբուս, բանակցությունների արդյունքում համաձայնել է ևս 30 նոր ավտոբուս մատակարարել նույն պայմանագրի գնով։ Այսինքն՝ առանց գործող գնի փոփոխության, կմատակարարվի ևս 30 ավտոբուս։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշել է, որ ավտոբուսների այդ խմբաքանակը Չինաստանից դուրս է եկել և ճանապարհին է։ Ակնկալվում է, որ մինչև փետրվար ավտոբուսները կլինեն Հայաստանում։
«Նախատեսվում է նաև նոր մրցույթ անցկացնել, որով ևս 171 հատ 8,5 մ երկարությամբ նոր շարժակազմ ձեռք կբերվի։ Ակնկալում ենք, որ մրցույթը կկայանա, կունենանք հաղթող մասնակից։ Այդ դեպքում մատակարարման ժամկետը սահմանված է 6 ամիս, և մինչև 2024 թվականի օգոստոս կունենանք ևս 171 ավտոբուս»,-ասել է Վազգեն Հարությունյանը։
Նշված շարժակազմը պլանավորվում է կիրառել գործող երթուղիներում։ Մասնավորապես, կփոխարինվեն շարժակազմում առկա մանուշակագույն ավտոբուսները, որոնք հին են։ Նոր ձեռք բերված շարժակազմի մի մասը կհամալրի տվյալ երթուղիները, որով կբարձրացվի սպասարկման որակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։