Գավին ծանր վնասվածք է ստացել եւ կարող է բաց թողնել կես տարի
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Գավին ծնկի ծանր վնասվածք է ստացել Վրաստանի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում եւ կարող է բաց թողնել կես տարի, հաղորդում է իսպանական AS-ը։ Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանը Գավիի համար ավարտված է։
Իսպանիայի թիմը վրացիներին հաղթել էր 3:1 հաշվով։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը ժամանակից շուտ էր նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։