Աչքովս պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս ընկավ. Ավինյանը հետաքրքրվեց` պահեստամասերի խնդիր կա՞ արդյոք
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց` արդյո՞ք պահեստամասերի խնդիր կա` քաղաքային տրանսպորտի պատշաճ վիճակն ապահովելու համար:
«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս կար երթևեկող ու նաև շատ մաքուր չէր. պահեստամասերի հետ կապված խնդիր ունե՞նք»,- հետաքրքրվեց նա:
Քաղաքապետին տեղեկացրին, որ ուրբաթ օրը Կառավարության որոշմամբ ստացվել են պահեստամասեր, պատուհանն առկա է, և այս շաբաթ արդեն կփոխեն: Ինչ վերաբերում է տրոլեյբուսի մաքրությանը, ապա Ավինյանին վստահեցրին`այն չէինք լվացել, որ ներսում ջուր չլիներ: