Հորդանանի արտգործնախարար. Արաբական երկրները պատերազմից հետո զորք չեն ուղարկի Գազա
Արաբական երկրները չեն մասնակցի հետպատերազմյան որևէ ծրագրի, որը ենթադրում է միջազգային զորքեր ուղարկել Գազայի անվտանգության ապահովման համար, շաբաթ օրը հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին՝ այս գաղափարը բնութագրելով որպես «ուրիշների միջոցով Իսրայելում կարգուկանոն հաստատելու խնդրանք», հաղորդում է The New York Times-ը:
Այման Սաֆադին հայտարարել է նաև, որ հետկոնֆլիկտային խաղաղապահ ուժերին մասնակցելու համաձայնությունը, ըստ էության, իսրայելական զինվորականներին Գազայի հատվածը ոչնչացնելու թույլտվություն կտա։
«Արաբական ոչ մի զորք Գազա չի մտնի, ոչ մի,- հայտարարել է Սաֆադին Բահրեյնում անվտանգության տարածաշրջանային համաժողովում:- Մենք թույլ չենք տա, որ մեզ որպես թշնամիների նայեն»։
«Մարդկանց ամեն օր սպանում են, իսկ հետո մենք պետք է գնանք ու Իսրայելից հետո կարգուկանո՞ն հաստատենք։ - ասել է Սաֆադին:- Դա չի լինի»։