Ով ասում է․ «Ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի հետ», խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին․ Էրդողան
Նա, ով ասում է․ «Ինչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ», գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում է Թուրքիայի մեծ երթին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ գլխավոր ասամբլեայում, հաղորդում է Anadolu-ն։
Ըստ Էրդողանի, «Թուրքիայի ուժեղանալուն և բոլոր ուղղություններով իր շահերը պաշտպանելուն համընթաց, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակը սկսել է աճել»։
Թուրքիայի նախագահի կարծիքով «եթե ԱՄՆ-ի և Եվրոպայի նման տերությունների կողմից աջակցվող յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում սկսի իր ցանկությամբ մարդիկ սպանել, ապա աշխարհակարգն ամբողջովին կխախտվի»։