Ազգային պատկերասրահում Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն
Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
«Պատահական չէ, որ մենք այսօր հավաքվել ենք Երեւանի պատմական ենքերից մեկում՝ Ազգային պատկերասրահում: Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ եւ իր տանիքի տակ պահում է ոչ միայն հայկական արվեստի մարգարիտները, այլեւ աշխարհը ներկայացնող արվետսի մեծ գործեր»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում:
Նա նշել է, որ հնարավորություն է ստեղծվել անկեղծ խոսել բարձրաձայնել հուզող խնդիրների մասին: