Ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ֆեյսբուքյան հրապարակման համար․ Ասպրամ Կրպեյան
Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:
Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը:
Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը: