Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով չի խաղա Շոտլանդիայի թիմի դեմ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով չի օգնի Նորվեգիայի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում։ Նորվեգացիները կմրցեն Շոտլանդիայի հետ, որը նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։
«Էրլինգ Հոլանդը ոտնաթաթի ուժեղ ցավ ունի եւ սահմանափակված է իր շարժումներում։ Ցավոք, նա չի կարողանա մասնակցել Շոտլանդիայի թիմի դեմ առաջիկա հանդիպմանը»,- Նորվեգիայի հավաքականի բժշկի խոսքը մեջբերում է BBC-ն։
Էրլինգ Հոլանդը վնասվածքը ստացել էր Ֆարերյան կղզիների թիմի հետ ընկերական խաղում (2:0)։
Շոտլանդիա - Նորվեգիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։ Նորվեգիան զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։