Թուրքիան չի բացառում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը` մահմեդական այլ երկրների հետ միասին
Թուրքիան ներկայումս դիվանագիտական միջոցներ է կիրառում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի բացառում այլ մեթոդներ, եթե դիվանագիտությունը ձախողվի: Al Jazeera հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ Անկարան ուսումնասիրում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը, սակայն կարծում է, որ դա պետք է լինի «կոլեկտիվ որոշում մուսուլմանական այլ երկրների հետ միասին», որն ավելի արդյունավետ կդարձնի այս միջոցառումը։
Նոյեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելից հետ էր կանչել Թուրքիայի դեսպանին։