ՀԱՄԱՍ-ն այլևս չպետք է վերահսկի Գազայի հատվածը․ Բորել
Իսրայելի ռազմական գործողության ավարտից հետո Գազայի հատվածի վերահսկողությունն ու կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային իշխանությանը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ՀԱՄԱՍ-ն այլևս չպետք է վերահսկի Գազայի հատվածը․ ո՞վ ուրեմն պետք է ստանձնի այդ գործառույթը։ Ես գտնում եմ, որ դա ի վիճակի է անել միայն Պաղեստինի ազգային իշխանությունը»,- ասել է Բորելը։
Նշենք, որ Պաղեստինի ազգային իշխանության ղեկավար Մահմուդ Աբբասը բազմիցս հայտաարարել է, որ Գազայի հատվածի անվտանգության ապահովման պատասխանատվությունը կստանձնի այն դեպքում, եթե սկսվի պաղեստինյան պետության ստեղծման գործընթացը։
«Գազայի հատվածը Պաղեստին պետության անբաժանելի մասն է, մենք պատասխանատվություն կստանձնենք ինչպես Արևմտյան ափի՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, այնպես էլ Գազայի հատվածի վերաբերյալ համապարփակ քաղաքական լուծման դեպքում»,- ասել էր Աբբասը։