Ինչպե՞ս կարելի է համեմատել հայությանը Եռատոն պարգևած և Եռատոնը «էրատո» դարձրած վարչակարգերը
1988-2018թթ. հայ ազգի Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի։
Կապիտուլյանտներից հակապետական են բոլոր նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թշնամու առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած եւ Արցախն Ադրբեջանին հանձնած ներկա վարչակարգերի միջեւ։
Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում» արտաքին թշնամու ջրաղացին։
Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ արտաքին թշնամուն պարտության մատնած,Շուշին ազատագրած,հայությանն Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝թուրք-ադրբեջանական զույգի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած,Շուշին ու Արցախի թշնամուն տված ,թուրքին Հայաստան մտնելու «կանաչ լույս»տված,Եռատոնը «էրատո»դարձրած վարչակարգերը։
Հաղթանակների արժեքը լղոզելն ու շարունակական կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի։
Պատմությունն անհնար է կեղծել։
1988-2018թթ. Հայոց պետականության ոսկե ժամանակաշրջանն էր,երբ Հայը հաղթած էր եւ դա բարձրաձայն ընդունել է նույնիսկ կապիտուլյանտներին հաղթած Ալիեւը։
Իսկ թշնամու լեզուն երկարել է,քանի որ Հայաստանում դեռ իշխում է մի ռեժիմ,որը դավաճանել է Արցախյան շարժման եւ Անկախության հռչակագրի իդեալներին։
Նյութի աղբյուր