Նոր նշանակում՝ դատական համակարգում
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 15-ի ԲԴԽ-94-Ո-281 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արթուր Աղամալյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: