Չանչարևիչի կարծիքով` Հայաստանի թիմն Ուելսի դեմ խաղում ցույց տվեց, որ ունակ է մեծ ճնշման տակ լավ խաղալ
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանուդարպասապահը Օգնյեն Չանչարևիչի կարծիքով` Ուելսի դեմ խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականն ունակ է մեծ ճնշման ներքո էլ լավ խաղալ:
«Ուրախ եմ, որ հավաքականը ցույց տվեց մեծ ցանկություն, հաղթանակի ձգտում, առավել շատ, քան Ուելսի ընտրանին: Մենք ցույց տվեցինք, որ արժանի էինք դուրս գալու Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Չանչարևիչը:
Դարպասապահի խոսքով` այս խաղում միակ ափսոսանքը կապված է գրանցած ոչ-ոքի հաշվի հետ:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: