Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ից։
Հաղորդվում է, որ քննարկվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է նաև տարածաշրջանային երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ և կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: