Շամպունի սխալ ընտրությունը կարող է հանգեցնել մազաթափության
Չոր մազերի և մազաթափության պատճառները նույնքան բազմազան և անհատական են, որքան մարդիկ:
Որոշ մարդիկ բարակ մազեր են ունենում ժառանգականության պատճառով (անդրոգենետիկ ալոպեկիա), իսկ ոմանց մոտ մազաթափություն է առաջանում սխալ սննդակարգի կամ դեղորայքի պատճառով:
Սեփական իմունային համակարգը նույնպես կարող է մեղավոր լինել, երբ հաստ մազերի վրա հանկարծակի կճաղատ հատվածներ են հայտնվում՝ ինչպես ալոպեկիայի դեպքում է: Նույնիսկ մազերի ոչ պատշաճ խնամքը կարող է հանգեցնել մազարմատների գրգռման, արմատների արագ յուղոտման կամ ձգողական ալոպեկիայի:
Կանայք հատկապես հակված են ամեն օր լվանալ, հյուսել կամ հարդարել իրենց մազերը: Ամեն անգամ, երբ լվանում ենք մեր մազերը, դրանք դառնում են ավելի կոշտ և փխրուն:
Հատկապես սիլիկոններով շամպունները և, այսպես կոչված, պարզեցնող շամպունները, չափից ավելի օգտագործման դեպքում առաջացնում են մազերի չափից շատ չորացում և փխրունություն, ապա նաև մազաթափություն: Բացի այդ, մազերը չափազանց տաք ջրով շատ հաճախ լվանալը խաթարում է գլխի pH հավասարակշռությունը:
Բաղադրիչներն, որոնք վնասակար են մազերի համար.
Պարաբեններ
Առանց դեղատոմսի շատ շամպուններ պարունակում են պարաբեններ: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք բավականին էժան են արտադրելու համար: Պարաբենները այսպես կոչված կոնսերվանտներ են, որոնք պետք է պաշտպանեն շամպունը, օրինակ, բորբոսից:
Բայց կա նաև մեդալի մյուս կողմը. կասկածներ կան, որ այս բաղադրիչը քաղցկեղածին է։ Այն կարող է ազդել նաև մեր հորմոնների վրա, ինչը շատ դեպքերում հանգեցնում է մազաթափության: Բացի այդ, ենթադրվում է, որ այս բաղադրիչը տոքսիններ է կուտակում մեր մարմնում:
Սիլիկոններ
Դրանք մազերի «թշնամիներից» են․ մեր մազերին տալիս են հարթություն և փայլ, մյուս կողմից էլ պարուրում են մազերը, և մազերի արմատները դադարում են բավարար քանակությամբ հանքանյութեր ստանալ։ Սա չորացնում է մազերը ներսից։
Սուլֆատներ
Ո՞վ չի սիրում, երբ շամպունը սկսում է փրփրել. Սուլֆատները պատասխանատու են դրա համար, քանի որ մաքրող և փրփրացնող ազդեցություն ունեն: Մեր շամպունների մեծ մասը պարունակում է նատրիումի լաուրետ սուլֆատ (SLES) և նատրիումի լաուրիլ սուլֆատ (SLS): Այնուամենայնիվ, դրանք կարող են գրգռել գլխամաշկը և ոչնչացնել մաշկի բնական պաշտպանիչ պատնեշը, որն իր հերթին կարող է դանդաղեցնել մազերի աճը:
Իզոպրոպիլային սպիրտ
Այս բաղադրիչի առկայության մասին շամպունի շշի վրա կարդալուց հետո ավելի լավ է հրաժարվել այն գնելուց։ Իզոպրոպիլային սպիրտ օգտագործվում է նաև ներկերի մեջ։
Այլընտրանք կարող են լինել բնական կոսմետիկայի բաժնի շամպունները կամ առանց հավելումների շամպունները, եթե ցանկանում եք լավ խնամել ձեր մազերը, փոխանցում է Aysor.am-ը։