Բորելը կարծում է, որ միայն Պաղեստինյան ազգային վարչակազմը կարող է հետագայում կառավարել Գազան
Գազայի հատվածի կառավարումը իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի ստանձնել Գազայի կառավարումը միայն այն դեպքում, եթե սկսվի պաղեստինյան պետության ստեղծման գործընթացը: