Ոստիկանները շուրջ 390 գրամ թմրամիջոց են հայտնաբերել
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 57-ամյա մի արմավիրցի հողամասում կանեփ է աճեցնում, իսկ կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում։
Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 57-ամյա տղամարդու բնակության հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել են շուրջ 390 գրամ կանեփանման բույս ու մարիխուանա։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։