Պաղեստինի ԱՆ-ն փորձում է Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի բուժառուներին Հորդանանի արևմտյան ափ տեղափոխել
Պաղեստինի առողջապահության նախարարությունը փորձում է Գազայի հատվածի Աշ-Շիֆա հիվանդանոցից հիվանդներին ուղարկել Հորդանան գետի արևմտյան ափի բժշկական հաստատություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն՝ հավելելով, որ առաջին հերթին աշխատում են տեղափոխել վիրավորներին և նորածիններին:
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե իսրայելական ուժերը մեկ ժամ են տվել Աշ-Շիֆա հիվանդանոցի բուժանձնակազմին, հիվանդներին և փախստականներին հեռանալու համար՝ նշելով, որ իսրայելական բանակը միայն համաձայնել է օգնել տարհանմանը բժշկական հաստատության տնօրենի խնդրանքով: