Կոլորադոյի դատարանը թույլատրելի է համարել Դոնալդ Թրամփի թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին
Կոլորադոյի նահանգային դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել 2021 թվականին Կոնգրեսի շենքի վրա գրոհը հրահրելու մեջ, սակայն նա չի խախտել իր պաշտոնավարման երդումը, և թույլատրելի է համարել նրա թեկնածությունը ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին տեղեկացնում է «Ասոշեյթեդ պրես»-ը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը:
Աղբյուրը նշում է, որ Կոլորադոյի դատարանի որոշումը հետևում է մի քանի այլ նահանգների դատարանների նմանատիպ որոշումներին, որոնք նույնպես Թրամփի անունն ընտրական քվեաթերթիկում պահելու վերաբերյալ վճիռ են կայացրել:
Ինչպես հայտնի է՝ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսը։ Այն բանից հետո, երբ ցուցարարները հեռացվեցին շենքից, կոնգրեսականները հաստատել են Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Այնուհետև ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հարձակմանը մասնակցելու մեղադրանքով: