Ֆինլանդիան միգրանտների հոսքով պայմանավորված 4 անցակետ կփակի Ռուսաստանի հետ սահմանին
Ֆինլանդիան նոյեմբերի 18-ի գիշերը կփակի չորս սահմանային անցակետեր Ռուսաստանի հետ սահմանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
Երկրի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ այդ անցակետերը փակ կլինեն առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը:
Ըստ աղբյուրի՝ Ֆինլանդիա-ՌԴ սահմանի մնացած անցակետերը կշարունակեն գործել սովորական ռեժիմով։
Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։