Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Ադրբեջանն ի գիտություն է ընդունել միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) իրականացման վերաբերյալ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցների մասին։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Բաքուն ողջունում է դատարանի որոշումը:
«Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: