Կողոպուտ դեղատանը․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունները կողոպուտի մասին էին։ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի դեղատներից մեկում 36-ամյա մի տղամարդ 34-ամյա մի կնոջ պարանոցից պոկել, հափշտակել էր ոսկյա շղթան ու դիմել փախուստի։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 2-ին տղամարդը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը։
36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։