Հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով
Նոյեմբերի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Արա Բ.-ն: Նա հուլիսի 25-ից ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Ապօրինի միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: