Դեռ չգիտենք՝ կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գագաթնաժողովներին․ Պեսկով
Ռուսաստանում տեղյակ չեն՝ մասնակցելու՞ է արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գագաթնաժողովներին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դեռ չգիտենք՝ կմասնակցի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԵԱՏՄ գագաթնաժողովին, թե՞ ոչ, բայց բոլորին էլ հրավեր ուղարկել ենք»,- նշել է Պեսկովը
Հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հեռախոսազրույց անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է՝ ոչ։