Հետախուզվողը ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից տեղափոխվեց Հայաստան
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 42-ամյա Լևոն Մ.-ին, որը հունիսի 8-ից ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 376-րդ (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է ոստիկանության Աշոցքի բաժնի աշխատակիցներին: