Դեսպանն ու նախարարը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտի համագործակցության հարցեր
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնի հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։
Նախարարը խոսել է արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում` հակակոռուպցիոն քաղաքականության, նվերների ինստիտուտի, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: