Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են ՔԿՀ-ներ, տեսակցել Արագած Ախոյանին ու Արմեն Աշոտյանին
Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի եւ Աննա Գրիգորյանի հետ այսօր այցելել ենք «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել Արագած Ախոյանին եւ Արմեն Աշոտյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Երկուսն էլ զրկված են ազատությունից այս իշխանությունների կողմից վարվող քաղաքական հետապնդումների հետեւանքով։ Զավեշտալի է, որ Ախոյանին կալանավորել են 5 ամիս առաջ արած «բռնության կոչ» պարունակող գրառման համար, Աշոտյանի նկատմամբ փաշինյանական սեւեռվածությունը նոր չէ։