Էդգար Սևիկյանը Ուելսի հավաքականը ծանր մրցակից է համարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդգար Սևիկյանի կարծիքով` Ուելսի հավաքականը ծանր մրցակից է:
«Չեմ ստի` առաջին տնային խաղից առաջ հուզմունք կա: Սակայն ամբողջ թիմը տրամադրված է հաղթական խաղի: Ուելսի հավաքականն ուժեղ մրցակից է և լավ ընտրական կազմ ունի: Ուելսը եվրոպական ազգային թիմերի շարքում գրանդ թիմ է: Նրանք ծանր մրցակից են: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սևիկյանը:
Վերջինիս խոսքով` իրեն ամեն ինչ դուր է գալիս հավաքականում: Նա շատ ջերմ ընդունելության է արժանացել:
«Մեր առաջիկա երկու խաղերը երկու եզրափակիչներ են մեզ համար: Պայքարելու ենք մինչև վերջին պահը: Մենք շանս ունենք հաղթահարելու խմբային փուլի արգելքը և անելու ենք ամեն ինչ` դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն; Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: