Իսրայելցի զինվորականները լրագրողներին թույլ չեն տվել զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին գրել է New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ լրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ լրագրողներին պարզաբանել են, թե համալիրի ներսում դեռ կարող են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ մնացած լինել։ Իսրայելցի զինվորները լրագրողներին ներս են տարել համալիրի եզրին գտնվող ավերված շենքի միջով, քանի որ, ըստ նրանց, շատ վտանգավոր է գլխավոր մուտքով անցնելը: