ԱԳ փոխնախարարը ընդունել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահին
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային: Այս մասին հաղորդում են ԱԳՆ-ից։
Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Վահե Գեւորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների եւ դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության եւ տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:
ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ: