Հրապարակվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը
Միջազգային քրեական դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը:
Ըստ այդմ՝ դատարանը որոշել է՝
Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը։
Ապահովել, որ մարդիկ, որոնք մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն։
Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։